Բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել. ԱԺ փոխնախագահ

משלחת בולגרית התארחה בפרלמנט

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը և Էսթեր Այվազյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությունները՝ հիմնված բարեկամ երկու ժողովուրդների ջերմ և եղբայրական կապերի վրա: Ըստ նրա՝ երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը և խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդարանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է արձանագրել նաև վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել:

Նշելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության հռչակագրով նախատեսվում է նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ Հակոբ Արշակյանը համոզմունք  է հայտնել, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին:

2026 թվականի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP17): Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում Բուլղարիայի գործընկերներին Երևանում հյուրընկալելու հնարավորություն կլինի:

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ Բուլղարիան՝ որպես բարեկամ երկիր, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար: Բաբկեն Թունյանը ևս երախտագիտություն է հայտնել բուլղարական կողմին խաղաղության համաձայնագրի հարցում կառուցողական դիրքորոշման համար: Բարեկամական խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պայմաններում հարևան երկրների հետ համագործակցության խորացման կողմնակից է:

Նման այցերը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում արդյունավետ և նպատակաուղղված համագործակցության զարգացմանը: Նման կարծիք էլ հայտնել է բարեկամական խմբի անդամ Ալխաս Ղազարյանը:

Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը եւս կարևորել է բարեկամական խմբերի մակարդակում փոխգործակցությունը, որը երկկողմ կապերի ընդլայնման արդյունավետ ազդակ է:

Քննարկվել են նաև տնտեսական կապերի խորացման, խորհրդարանական համանման հանձնաժողովների համագործակցության, տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները: Կարևորվել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, որը կնպաստի նաև զբոսաշրջային հաղորդակցությանը, քաղաքացիների միջանձնային շփումներին և բիզնեսի զարգացմանը: Ընդգծվել է բուլղարահայ համայնքի զգալի դերակատարությունը Բուլղարիայի հասարակական կյանքում և երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործում:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47