Բրյուսելում քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները. Միրզոյան

In Brussels, we discussed all main achievements of Armenia-EU partnership: Mirzoyan

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները, մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունն ու ձևավորված կոնսենսուսը։

Քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրներն աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ.

«Բարի առավոտ, հարգելի՛ գործընկերներ։

Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել. ընդամենը երկու շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը՝ դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։

Այսօր՝ Արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին, մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները՝ տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքները, և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Մենք անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայումս շատ կարևոր են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը. թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար և Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու տեսանկյունից։

Իհարկե, կա նաև ավելի մեծ պատկերը՝ տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք և կողջունենք ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում։

Շնորհակալություն ուշադրության համար»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47