Skip to content

Գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը մեր օրակարգում է. Միրզոյան

גיליון שחרור אסירים ועצורים נמצא על סדר היום שלנו: מירזויאן

Մի քանի օր առաջ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել կոչով` դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ, քանի դեռ գերիներին ազատ չեն արձակել: ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել հայտարարությունը:

«Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և դրանց շարունակությունը պայմանավորի որևէ բանով:

Ես չգիտեմ` որքանով եք նկատել, թե չէ, ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց կամ նրանց ասածների մասին, բայց այս դեպքում չեմ կարող չանել: Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, որ պատկերացնում եմ՝ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները: Հասկանալի է, թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել. միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գուցե սթափության աստիճանը ավելին է եղել:

Մեր կողմից կարող եմ ասել, որ ՀՀ-ն խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ, և մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա, և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում՝ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը մեր առաջնահերթություններից մեկն է, և մեր օրակարգում է»,- նշեց ԱԳ նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է արվում այդ ուղղությամբ, ասաց. «Ուզում եմ մի քանի բան թվարկել մի շաբաթվա, լավ 10 օրվա թարմության: ԱԳՆ-ն հայտարարություն արե՞լ է այս մասին՝ արել է, Ժնևում Մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որն այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային, և այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ ԿԽՄԿ ղեկավարի հետ: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ այս ոլորտի այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից օրեր անց, մարդու իրավունքների բարձր հանձնակատարը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց: Սա երևացող բաներն են, որոնց մասին մամուլում դրսևորում է եղել»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գերմանիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Գերմանիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները,

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Սևանում օդերևութաբանական գերժամանակակից կայան բացվեց. ներկա էր Գերմանիայի նախագահը

Եվրամիության, Գերմանիայի գիտական ինստիտուտների և Հայաստանի սերտ գործակցության շնորհիվ առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածում տեղադրվել է Օդերևութաբանական գերժամանակակակից կայան: Բացմանը ներկա է եղել նաև Գերմանիայի

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում