Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները․ Արայիկ Հարությունյան

Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները․ Արայիկ Հարությունյան


«Արդեն երկար տարիներ է, ինչ Գյումրին չունի լիարժեք քաղաքային իշխանություն: Կոալիցիոն իշխանությունը, որը միտված էր կարգավորելու նախորդ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, ցավոք, չկատարեց իր առջև դրված խնդիրները»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հիմա Գյումրին ու գյումրեցին 100 տոկոսանոց հնարավորություն ունեն ընտրելու միակուսակցական իշխանություն, որը համագործակցելով կառավարության հետ՝ կլուծի իր առջև դրված խնդիրները:

«Կառավարության մասնակցությամբ և աջակցությամբ անցած յոթ տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Բայց ինչպես և մյուս համայնքներում, դեռ շատ անելիք կա:

Իսկ ինչու՞ գյումրեցին պետք է ընտրի ՔՊ-ի թեկնածու ՍԱՐԻԿ Մինասյանին՝ Մեր Սարիկին:

— Սարիկ Մինասյանը Հեղափոխության գաղափարների կրող մարդ է:

— Աշխատասեր է: Հատկապես վերջին տարիներին ղեկավարելով Միասնական սոցիալական ծառայության Գյումրու գրասենյակը՝ կարողացել է ապացուցել, որ խարդախությունների գնացող չէ, պայմանավորվածությունների տրվող չէ, միջոցները արդյունավետ ծախսելու կողմնակից է:

— Հարգված է Գյումրու տարբեր շրջանակների կողմից՝ դպրոցից մինչև բակ ու փողոց, կոմունալի ծառայողից մինչև բարձր պաշտոնյաներ:

— Քիչ խոսում է, շատ գործում, ինչի մասին վկայում են Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում իր արված բազմաթիվ աշխատանքները:

— Կրիմինալ չէ, խամաճիկ չէ, ծանր ծով տղա է:

Կոչս է՝ ակտիվ հետևել քարոզարշավին, չհոգնել, չտրվել մեդիաաղմուկներին ու ստերին, միշիկխանան, նախկին ու ներկա կրիմինալը, այլ դրածոներ պետք է արժանի պատասխան ստանան գյումրեցուց՝ քվեով: Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Գյումրին էլ ավելի է ծաղկելու ու լավ քաղաքագլուխ է ունենալու»,- գրել է նա։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում: «Հարգարժա՛ն նախագահող, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության

Վուչիչը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելու համար

Վուչիչը ներողություն է խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելը Բելգրադի սխալն էր: Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից: «Կարծում եմ, որ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Նրան ներկայացվել են առաքելության