Դեմ ենք ցանկացած ռազմական քայլի՝ տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար. Աբբաս Արաղչի

אנו מתנגדים לכל פעולה צבאית לפיתרון סכסוכים אזוריים, עבאס אראגצ’י

Մենք կարծում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, և դեմ ենք ցակացած ռազմական քայլի՝ տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Հաղորդակցությունների ուղիների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները: Եթե տարածաշրջանի երկրները ուզենան օգտագործել հաղորդակցության ուղիները և տրանզիտային ուղիները, Իրանը միանգամայն կողմ է, բայց ինչպես նշեցի՝ երկրների ազգային ինքնիշխանության և միջազգային սահմանների հարգման շրջանակներում: Բացի դրանից՝ որևէ ուղի չի համարվում ընդունելի»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության