Skip to content

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում համագործակցության առավել խորացումը ու ներդրումային հնարավորությունների ուրվագծումը:

Քննարկվել է նաև ՀՀ մարզերի և Հարավային Սինայի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության խորացումը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Դեսպան Մակունցը Քլիվլենդում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Դեսպան Մակունցը Քլիվլենդում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Քլիվլենդ քաղաքում ներկա գտնվեց Քլիվլենդում, Օհայո նահանգում ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում