Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

ארכיבישוף נורהן מנוגיאן נבחר כפטריארך הארמני של ירושלים

Լուսանկարը՝  Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կրոնական միաբանության անդամների հետ միասին

Լուսանկարը՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի անձնական արխիվից

24.01.2013

Երուսաղեմի  Հայոց պատրիարքարանի Ընդհանուր միաբանական ժողովը, որին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած Երուսաղեմի միաբանները, Երուսաղեմի Հայոց պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը վախճանվել էր հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ 93 տարեկան հասակում: Նա Երուսաղեմի Հայոց պատրիարք էր ընտրվել 1990 թվականին։

Պատրիարքի պաշտոնի համար, կանոնադրության համաձայն, ներկայացվել էին 5 թեկնածուներ, եւ այսօր առավոտյան քվեարկությունների արդյունքում մնացել էր 2 թեկնածու՝ պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն ու Լուսարարապետ, մինչեւ պատրիարքի մահկանացուն կնքելը պատրիարքի փոխանորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։

Քվեարկությունների արդյունքում 17 ձայն ստացել է Նուրհան Մանուկյանը, 15՝ Արիս Շիրվանյանը, եւ մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել։ Այսպիսով պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։

Արտյոմ Չերնոմորյան, Երուսաղեմ

Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/archive/news/20130124/2031/2031.html?id=24882878

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47