Skip to content

Թեհրանը հրթիռներ է պատրաստում ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի համար. Tehran Times

איראן הכניסה טילים לתגובה פוטנציאלית בין האיומים ההולכים וגוברים של טראמפ: Tehran Times

Իրանը հրթիռներ է տեղադրել գետնի տակ՝ ԱՄՆ-ին պատասխանելու համար՝ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին, գրում է Tehran Times-ը։

«Իրանի զինված ուժերը պատրաստել է հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերին՝ Թրամփի ռազմական գործողությունների մշտական ​​սպառնալիքների ֆոնին: Արձակման պատրաստ այդ հրթիռների զգալի մասը տեղակայված է ամբողջ երկրով մեկ ցրված ստորգետնյա կառույցներում, որոնք նախագծված են ավիահարվածներին դիմակայելու համար»,- գրում է թերթը։

Tehran Times-ը հիշեցնում է, որ իրանցիները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից՝ հայտարարելով, որ պատրաստ են վճռականորեն պատասխանել ցանկացած ագրեսիայի։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ անցած շաբաթ հայտարարել էր, որ ամերիկյան բազաներն ու դաշնակիցներն անվտանգ չեն լինի, եթե ԱՄՆ իշխանությունները որոշեն ներխուժել Իրանի տարածք:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության չգան իրանական միջուկային ծրագրի շուրջ, ապա Միացյալ Նահանգները հզոր ռմբակոծություն կիրականացնի Իրանի դեմ։ Նա նաև զգուշացրել էր, որ բացի հարվածներից, պատրաստ է երկրորդական մաքսատուրքեր սահմանել Իրանի ապրանքների վրա։

Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել էր, որ «ներկայումս ամերիկացի և իրանցի պաշտոնյաների միջև շփումներ կան»։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին

Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է