ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունն ուղղված է հակամարտությունների դադարեցմանը և ամբողջ աշխարհում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Երբ նախագահ Թրամփը խոսում է խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, լինի դա Ռուսաստանում և Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, մենք, իհարկե, պետք է հասկանանք, որ դա քաղաքականություն է՝ ուղղված մարդկային կյանքեր փրկելուն և Քրիստոսի ամենակարևոր պատվիրաններից մեկը կատարելուն», — ասել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Թրամփը ձգտում է լինել ամբողջ աշխարհի քրիստոնյաների իրավունքների պաշտպան, ինչպես նաև վարել խաղաղությանն ուղղված արտաքին քաղաքականություն: Նա նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնի արկածախնդրությունները երբեմն հանգեցրել են «պատմական քրիստոնեական համայնքների ոչնչացման»:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։