Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին երկարամյա պատերազմին․ Վենս

Trump, Pashinyan, and Aliyev ended a long-standing war: Vance
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը աշխատանքային այցով Բաքվում է։ Հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պարեկային նավակներ ուղարկել Ադրբեջան, որոնք կօգնեն ամրապնդել տարածքային ջրերի անվտանգությունը, ինչպես նաև խոսել է TRIPP նախագծի մասին։
«Մենք հույս ունենք, որ կձևավորվի տնտեսական, բնական ռեսուրսների և կարևոր հանքանյութերի ոլորտներում համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կդարձնի Ադրբեջանի և Հայաստանի միջև իսկապես տպավորիչ խաղաղության համաձայնագիրը կայուն։ Մենք գիտենք, որ բախումների կանխման և պատերազմների թույլ չտալու ամենակարևոր գործոններից մեկը երկու ժողովուրդների միջև փոխադարձ մշակութային փոխանակումներն են։ Միասին աշխատելով, այլ ոչ թե միմյանց դիմակայելով, նրանք նպաստում են շատ ավելի մեծ բարեկեցությանը»,-նշել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը ընդգծել է, որ այնտեղ, որտեղ նախկինում հակամարտություններ էին, այժմ անվտանգություն է հաստատվել, և դա վառ օրինակ է թե՛ նախագահ Թրամփի, թե՛ նախագահ Ալիևի առաջնորդության։
«Ինչո՞ւ է պետք կռվել իրար դեմ, եթե կարող եք առևտուր անել, գործընկերային հարաբերություններ կառուցել։ Կարծում եմ՝ ԱՄՆ–Ադրբեջան գործընկերությունը կհանգեցնի տարածաշրջանում էլ ավելի մեծ խաղաղության և անվտանգության։ Ամերիկացի աշխատողները հնարավորություն կստանան մուտք գործելու լրացուցիչ շուկաներ։ Սա կստեղծի ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ կզբաղվեն առևտրով՝ միմյանց հետ կռվելու փոխարեն»,-ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահն ավելացրել է․ «Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին երկարամյա պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղության հաստատումն է»։
Հիշեցնենք՝ Վենսը Բաքու է մեկնել Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցից հետո։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47