Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցում համաձայնության չեն հասել

Trump says ‘nothing definitive’ reached after meeting with Netanyahu

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանի հարցում առաջ շարժվելու վերաբերյալ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն: Թրամփը նաև շեշտել է՝ Իսրայելի անվտանգության շահերը պետք է հաշվի առնվեն:

Նա հիշեցրել է Իրանին հասցված հարվածների մասին և հույս հայտնել, որ այս անգամ Թեհրանն ավելի ողջամիտ և պատասխանատու կվարվի համաձայնագիր կնքելու հարցում:

Թրամփը և Նեթանյահուն նաև քննարկել են իրադրությունը Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում:

Իսրայելի վարչապետը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, միացել Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին, որի առաջին նիստը կկայանա փետրվարի 19-ին, Վաշինգտոնում:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47