Իսրայելի Ռամլե քաղաքի Հայոց Սուրբ Գևորգ եկեղեցի առաջնորդող փողոցը անվանակոչվեց «Հայ եկեղեցի» անվանմանբ

עיריית רמלה העניקה רשמית לרחוב המוביל לכנסיית סנט ג’ורג’ הארמנית את השם “כנסייה ארמנית”

Երկուշաբթի՝ 12 հունվարի 2026 թվականին, Իսրայելի Ռամլե քաղաքում տեղի ունեցավ կարևոր և խորհրդանշական իրադարձություն․ Հայոց Սուրբ Գևորգ եկեղեցի առաջնորդող փողոցը հանդիսավոր և պաշտոնական կերպով անվանակոչվեց «Հայ եկեղեցի», որի առթիվ կատարվեց նաև փողոցի ցուցանակի քողազերծման արարողությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր Ռամլեի քաղաքապետարանի կողմից՝ քաղաքապետ պարոն Միքայել Վիտալիի և քաղաքային ավագանու անդամ պարոն Մուսա Սապայի մասնակցությամբ։ Քաղաքային իշխանությունների ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց Ռամլեի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգանքն ու գնահատանքը, ինչպես նաև համայնքի պատմական դերակատարությունը քաղաքի բազմամշակութային կյանքում։

Անվանակոչության արարողությանը ներկա էին Հայոց Պատրիարքարանի կալվածոց տեսուչ գերաշնորհ Տեր Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը՝ ուղեկցությամբ երկրի կենտրոնի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սուրեն քահանա Ղազարյանի։ Միջոցառմանը մասնակցում էին նաև տարբեր քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ և Ռամլեի հայ համայնքի անդամներ։

Հատկանշական է, որ Ռամլեն հարյուրամյակներ շարունակ եղել է դեպի Երուսաղեմ ուխտի մեկնող հայ ուխտավորների ճանապարհի գլխավոր հանգստյան և հավաքման վայրերից մեկը։ Յաֆոյի նավահանգիստ ծովով ժամանելուց հետո և Սուրբ Նիկողայոս հայկական վանքում ծովային ճանապարհորդությունից հանգստանալուց հետո հայ ուխտավորները իրենց ճանապարհը շարունակել  են ցամաքով դեպի Սուրբ Քաղաք՝ պարտադիր կանգառ կատարելով Ռամլեում, որտեղ հայ եկեղեցին և համայնքը ծառայել են որպես հոգևոր ու ֆիզիկական հանգրվան։

«Հայ եկեղեցի» անվամբ փողոցի անվանակոչումը ոչ միայն հարգանքի տուրք է Ռամլեի հայ համայնքի դարավոր ներկայությանը, այլև կարևոր քայլ՝ համայնքի ինքնության պահպանման և տեսանելիության ամրապնդման ուղղությամբ։ Այն միաժամանակ վկայում է Ռամլե քաղաքում տարբեր համայնքների խաղաղ համակեցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի մասին։

Միջոցառումը անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ վերահաստատելով հայ համայնքի կարևոր տեղն ու ներդրումը քաղաքի հասարակական և հոգևոր կյանքում։

Աղբյուրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Լուսանկարները՝ Meital Bubelil

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47