Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում

Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում

Ադրբեջանում կայացած բանակցությունների ընթացքում Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում, հաղորդում է իսրայելական պետական ​​«Կան» հեռուստաալիքը։

Ըստ լրատվականի՝ բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են համաձայնության գալ Սիրիայում նրանց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմ ստեղծելու շուրջ, պետք է շարունակվեն հրեական Փեսախի տոնի ավարտից հետո, որն այս տարի ընկնում է ապրիլի 12-19-ը։

«Կանի» հաղորդման համաձայն՝ Անկարան իսրայելական պատվիրակությանն Ադրբեջան տեղափոխող Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին թույլ չի տվել անցնել Թուրքիայի օդային տարածքով, ինչի պատճառով այն ստիպված է եղել թռչել Թուրքիայից արևմուտք՝ Սև ծովի վրայով։

Ապրիլի 8-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ամփոփելով երկու ամսվա ընթացքում Վաշինգտոն կատարած իր երկրորդ այցը, հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Սիրիայում թուրքական ռազմական բազաների ստեղծմանը։ Միաժամանակ նա հնարավոր է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունը թուրքական և իսրայելական կողմերի միջև վեճերի լուծման հարցում։

Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 9-ին հայտարարել է, որ Անկարան մտադրված չէ Սիրիայի տարածքում հակամարտության մեջ մտնել որևէ մեկի, այդ թվում՝ Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ, նա անընդունելի է համարել հրեական պետության գործողությունները Դամասկոսի նկատմամբ, որտեղ Իսրայելի ռազմաօդային ուժերը անընդհատ հարվածներ են հասցնում տարբեր ռազմական թիրախների։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: