Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամիին։Այդ մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։Հայաստանում Իրանի նախորդ դեսպան Մեհդի Սոբհանին վերջերս է ավարտել իր դիվանագիտական առաքելությունը։
Խալիլ Շիրղոլամին ներկայումս Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։


