Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումներն այժմ «անօրինական» են՝ հայտարարել է վարչապետ Նավաֆ Սալամը մարտի 2-ին՝ հեռուստաելույթում։

Նրա խոսքով՝ «Հըզբոլլահ»-ի զինյալները պետք է զինաթափվեն։ Վարչապետը մտադիր է «Հըզբոլլահ»-ի գործունեությունը սահմանափակել «միայն քաղաքական ոլորտով»։ Լիբանանի կառավարության որոշմամբ՝ շիա խմբավորման կարգավիճակը դիմադրության շարժումից փոխվում է ապօրինի ռազմականացված կազմավորման, նշել է dpa-ն։

Այն ընդունվել է, երբ Իրանի աջակցությունը ստացող «Հըզբոլլահ» խմբավորումը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին՝ «վրեժ լուծելով» Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։ Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հրթիռներից մեկը խոցվել է, իսկ մի քանիսն ընկել են բաց տարածքներում։

Իսրայելն էլ պատասխան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկում է «Հըզբոլլահ»-ը: Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողություն սկսելու անմիջական ծրագրեր չկան, իսկ ՊՆ ղեկավար Իսրայել Կացն էլ X սոցիալական ցանցում գրել է, որ իրենց թիրախը «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Շեյխ Նաիմ Քասեմն է:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Embassy of Republic of Armenia to State of Kuwait

Դեսպան Առաքելյանն ու Դեյֆալլահ Ալի ալ-Ֆայեզը քննարկել են Հայաստան-Հորդանան հարաբերություններում առկա դինամիկան

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան Արսեն Առաքելյանը մարտի 1-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀԹ արտաքին գործերի և արտագաղթյաների գլխավոր քարտուղար Դեյֆալլահ