Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն այցելել է ՀՀ գլխավոր հյուպատոսություն

הקונסול הכללי של טורקיה בחלב ביקר בקונסוליה הכללית של ארמניה
Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը: Այս մասին տեղեկացնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
«Ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին: Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը:
ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում: Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության