Skip to content

Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։

«Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- նշել է նախագահը։

Իր հերթին, դեսպան Թրեյնորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր նշելով, որ փոխադարձ աջակցությունը կնպաստի երկու պետությունների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Կարևորվել են միջգերատեսչական շփումները՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդմանն աջակցելու գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները և ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման ուղիները:

Առանձնահատուկ շեշտադրվել է բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցային ներուժի իրականացումը խթանելուն ուղղված քայլերի կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում հանքարդյունաբերության ոլորտում նորզելանդական լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին

Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է