Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու Թրամփի միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում

Trump’s mediation for peace between Armenia and Azerbaijan included in ‘365 wins in 365 days’ list

Սպիտակ տունը հրապարակել է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակը, որը ներառել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումները նախագահության մեկ տարվա ընթացքում: Ցուցակի 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միջնորդությունը, և այն տեղադրված է «Ամերիկյան առաջնորդության վերականգնումը համաշխարհային ասպարեզում» բաժնում:

Սպիտակ տունը ձեռքբերումների ցանկում ներառել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը:

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարգավորելու համար Միացյալ Նահանգները ստեղծել է մեխանիզմ, որը նախատեսում է հրադադարն ապահովող իրագործելի պարամետրեր և խթաններ՝ պատերազմից հետո վերականգնման համար»,- նշվում է փաստաթղթում։

Ըստ տեղեկությունների՝ արևմտյան առաջնորդները մտադիր են Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստանալ Թրամփի անձնական աջակցությունն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում, որոնք մշակել է ԱՄՆ վարչակազմը։

Երկրորդ նվաճումը Կանադայի և Ֆինլանդիայի հետ ստորագրված համաձայնագիրն է սառցահատների համատեղ կառուցման վերաբերյալ, որը նախատեսված է Արկտիկայում երկրի ներկայությունն ամրապնդելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունը հավասարակշռելու համար։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47