Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները. Պապիկյան

ארמניה תמשיך ברפורמות בהתאם לצרכיה, כולל רכישת נשק וציוד צבאי: פפיקיאן

Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները. Պապիկյան

2026 թվականի բյուջեն, եթե համեմատվի նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենցի հետ՝ համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենցին, այն որևէ խախտում չունի՝ բացառությամբ այն տարբերությանը, որ տեղի է ունեցել 2025 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, ինչն առաջ բերված ծախսեր են: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանն իր ռազմական բյուջեն է կրճատում, և այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն շարունակում է զինվել ա՞յն ինտենսիվությամբ, ինչ մինչև օգոստոսի 8-ն էր:

«Նույն 2026 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որն իրականում բնական զարգացման տեմպ է, ու այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա:

Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ, և, բնականաբար, դա պիտի ունենա իր հետևանքները»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ հռչակագիրը: Վերջինիս շրջանակում ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47