Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

המנהלת החדשה של משרד תוכנית המזון העולמית של האו״ם בארמניה, ליילה מליו, מסרה עותק מאגרות ההאמנה שלה לסגן שר החוץ של ארמניה
Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուհին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:
Շնորհավորելով ՊՀԾ տնօրենին նշանակման կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում պարենային անվտանգության և հումանիտար ոլորտի այլ խնդիրների հասցեագրման ջանքերում ՊՀԾ ծրագրերի կարևորությունը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների և գրանցված արդյունքների կապակցությամբ` կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների նախանշումը:
Անդրադառնալով ՊՀԾ՝ 2026-2030թթ. համար Հայաստանի ռազմավարական ծրագրին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է առկա կարիքների և առաջնայնությունների հասցեագրման վրա հիմնված համապարփակ գործողությունների ծրագրի մշակումն ու իրականացումը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Security Council meeting held under Prime Minister’s leadership: regional situation discussed

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ. քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել է

US concerned about Israeli strikes on Iranian oil depots: NYT

ԱՄՆ-ն մտահոգված է Իրանի նավթի պահեստների վրա Իսրայելի հարվածներով. NYT

Թեհրանի շրջանի նավթապահեստներին Իսրայելի հարվածներն իրենց մասշտաբներով տհաճ անակնկալ են եղել ԱՄՆ-ի համար և տարաձայնություններ առաջացրել դաշնակիցների միջև` հայտնել է New York Times-ը: Լրատվականի աղբյուրների