Skip to content

Մեծ Բրիտանիան Երևանին ու Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

United Kingdom urges Armenia and Azerbaijan to sign agreement as soon as possible

Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Դիրդրի Բրաունի հայտարարության մեջ:

«Սա պատմական պահ է, և մենք կոչ ենք անում կողմերին՝ հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը: Այս խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և ընդհանուր առմամբ անվտանգության ու կայունության ապահովման լավագույն ճանապարհն է: Դա ճանապարհ կբացի առևտրի ընդլայնման և բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ կողմերը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։

Բրաունը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգային գործընկերների բոլոր ջանքերին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է արտաքսման դեմ բողոքի 60 մասնակից

Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է արտաքսման դեմ բողոքի 60 մասնակից

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) իրականացրած խուզարկությունների հետևանքով Սան Ֆրանցիսկոյում սկսված անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ անչափահասներ։ Քաղաքային ոստիկանությունն (SFPD)

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը ավելի բարդ է, քան պատկերացնում էի. Թրամփը հիասթափված է

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը ավելի բարդ է, քան պատկերացնում էի. Թրամփը հիասթափված է

Չնայած նախընտրական խոստումներին՝ Թրամփը չկարողացավ դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը ո՛չ 24 ժամում, ո՛չ 24 օրում, ո՛չ առավել տևական ժամկետում: Սպիտակ տան ղեկավարը հիասթափված խոստովանել է, որ

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի խաղաղությանը Մերձավոր Արևելքում. Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի խաղաղությանը Մերձավոր Արևելքում. Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումն անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այդ կարծիքն է հայտնել Ատոմային