ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին


Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին: Այդ մասին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին:
 
«Միջազգային գործըներների հետ հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միազգային գործընկերների հիմնական մասով նաև այս ոլորտում է գործունեություն ծավալվում, իրենք խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունն իրականացնում, էթիկայի սկզբունքները նկատի ունենալով՝ ես նպատակահարմար չեմ համարում այս պահին շատ մանրամասներ ներկայացնել դետալների տեսանկյունից»,- ասաց Անահիտ Մանասյանը:
 
Հարցին, թե ինչու չի դիմում Ադրբեջանում իր պաշտոնակցին և գնում անձամբ տեսակցելու Ռուբեն Վարդանյանին, ՄԻՊ-ը պատասխանեց. «Ադրբեջանն արձագանք չի տվել, ինչը ցույց է տալիս այս պետության և կոնկրետ միգուցե պաշտոնատար անձանց ձևաչափը մարդու իրավունքների հարցերին առնչվելու, որովհետև ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար հարցեր են իմ տեսանկյունից, մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, և, բնականաբար, դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ամբողջությամբ քաղաքական բնույթից դուրս ապաքաղաքական հաղորդակցություն, և այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը նշված խնդիրներին ես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չեմ համարում: Այդ հաղորդակցության միջոցով հնարավոր էր բազմաթիվ խնդիրներ լուծել»:
 

Հիշեցնենք՝ Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին: Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան դատավարության ընթացքում միջազգային ու ադրբեջանական դատավարական իրավունքի խախտումների դեմ բողոքի, իսկ փետրվարի 25-ին Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է: Փաստաբան Ջարեդ Գենսերն ահազանգել է, որ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Լուրջ հիմքեր կան, որ բռնի տեղահանվածները վերադառնան ԼՂ. Միջազգային քրեական իրավունքի մասնագետ

Լուրջ հիմքեր կան, որ բռնի տեղահանվածները վերադառնան ԼՂ. Միջազգային քրեական իրավունքի մասնագետ

Տիգրանակերտը վկայում է հայկական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում դեռ մ.թ.ա. առաջին դարից. երկօրյա համաժողովը կրում է՝ «Լեռնային Ղարաբաղ՝ փախստականներ, իրավունքներ ու հնարավորություններ» խորագիրը: Այսօրվա քննարկմանը հնագետները

ԱՄՆ նախագահի նոր հրամանագիրը վերաբերում է դաշնային գործակալությունների ծախսերի կրճատմանը

ԱՄՆ նախագահի նոր հրամանագիրը վերաբերում է դաշնային գործակալությունների ծախսերի կրճատմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որում ներառված են հրահանգներ դաշնային գերատեսչությունների ծախսերի կրճատման վերաբերյալ: Նա հրահանգել է դադարեցնել վճարումները դաշնային գործակալություններին անարդյունավետ

Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվել է

Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվել է

Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվել է՝ հայտնում են Վատիկանից: Այդ մասին են փաստում լաբորատոր հետազոտությունները։ Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապն իրեն գիշերը լավ է զգացել