Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք երկօրյա ճանաչողական այցով գտնվում են Հայաստանում։


Հանդիպումը անցկացվել է հարցուպատասխան ձևաչափով, և ներառել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցերի լայն շրջանակ։
Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության համագործակցությամբ։





