Միրզոյանն Ադրբեջանում պահվող 19 անձանց ազատ արձակման մասով դիմեց միջազգային գործընկերներին

Mirzoyan appeals to international partners regarding release of 19 persons held in Azerbaijan

Թե՛ Կառավարությունը, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ՀՀ ժողովուրդն իսկապես ամեն հնարավոր ջանք գործադրում են՝ վստահ լինելու, որ խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, տևական լինի, և որ այս խաղաղությունը, որ համաձայնագրով ձեռք ենք բերել, կօգնի մեզ՝ թե՛ երկու երկրներին, թե՛ տարածաշրջանը բերելու համագործակցության և բարգավաճման շրջան: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ պատասխանելով ներկաների հարցերին:

«Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ կան այս բարդագույն խնդրի բազմաթիվ հարթություններ: Մեկը հումանիտար խնդիրն է, այո՛, անհայտ կորած անձանց ճակատագիրը, Ադրբեջանում պահվող 19 անձանց գերությունից ազատ արձակումը: Սրանք հարցեր են, որոնց պետք է արդրադառնա թե՛ ՀՀ Կառավարությունը, թե՛ քաղհասարակությունը: Շարունակում ենք մեր ջանքերը և բանակցությունները, մեր քննարկումները նախևառաջ Ադրբեջանի գործընկերների հետ, բայց միևնույն ժամանակ՝ մեր միջազգային գործընկերների հետ, քանի որ ձեր աջակցությունը, ձեր ներդրումը շատ կարևոր են այս հարցի վերաբերյալ, այն հույժ կարևոր է, վճռորոշ նշանակություն ունի և մեծապես գնահատվում է»,- ասաց նախարարը:

Միրզոյանը խոսեց նաև խաղաղության ընթացակարգերի մասին՝ նշելով, որ ՀՀ վարչապետն է հայտարարել, որ տարանցման համար բաց են նաև ՀՀ սահմանները, նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև բազմաթիվ այցեր են տեղի ունեցել:

Խաղաղության հաստատման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱԳ նախարարը կարևորեց նաև սահմանազատման գործընթացը՝ այն անվանելով անկյունաքարային: Նա խոսեց նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում TRIPP-ի մասով երկրների միջև ձեռք բերված համաձայնության մասին, որը ևս ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47