Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար:

«Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47 տարի է՝ այաթոլլաների ռեժիմը բղավում է՝ «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային»։ Այս ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որ Իրանի քաջարի ժողովուրդնիր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը։ Դիմում եմ նաև իսրայելցիներին: Առաջիկա օրերին «Առյուծի մռնչյուն» գործողությունը պահանջելու է բոլորիցս տոկունություն ցուցաբերել»,- ասել է Նեթանյահուն։

Թեհրանից էլ նախազգուշացրել են՝ այնպիսի դաս են տալու ԱՄՆ-ին և Իսրայելին, ինչպիսին դեռ պատմությունը չի տեսել:

«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան տեղի է ունենում Թեհրան-Վաշինգտոն դիվանագիտական գործընթացի ֆոնին: Նրանց հարվածները խախտել են միջազգային իրավունքը, Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, թիրախավորել են երկրի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքները: Իրանի զինված ուժերը կարձագանքեն ամբողջ ներուժով։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին դատապարտել տեղի ունեցածը», — հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,