Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան Բալայան

Even after ethnic cleansing of Armenians in Nagorno-Karabakh, Armenia extended hand of peace to Azerbaijan: Ambassador Balayan
Ապրիլի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այդ մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես է եկել դեսպան Տիգրան Բալայանը։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին մշտական ուշադրության համար՝ ընդգծելով Բելգիայի կառավարության կազմավորման հուշագրում Հայաստանին աջակցության ամրագրումը։ Այդ համատեքստում Տիգրան Բալայանը կարևորել է հայ-բելգիական փոխգործակցության խորացումը, ինչին նպաստում են Երևանում Բելգիայի դեսպանության առկայությունն ու ակտիվ գործունեությունը։
Խորհրդարանական լսումներին դեսպան Բալայանը նշել է, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին՝ առաջարկելով փակել թշնամության էջը և խաղաղության համաձայնագրի կնքումով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայուն և բարգավաճ ապագայի։ Նա կարևորել է միջազգային հանրության հետևողական ջանքերն իրավիճակի սրացումը կանխելու և Հայաստանի կառուցողական նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Պատգամավորների հարցերին արձագանքելով՝ դեսպան Բալայանը համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող աշխատանքները։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության

Mirzoyan and Araghchi discuss Middle East situation, humanitarian issues

Միրզոյանը Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունը

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: