Շրջանառության հարկ վճարողների 61,7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն. Փաշինյան

Շրջանառության հարկ վճարողների 61,7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն. Փաշինյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առուվաճառքի գործունեություն ծավալող, շրջանառության հարկով աշխատող քաղաքացիների մասով վիճակագրություն, ըստ որի՝ այդ ոլորտում շրջանառության հարկ վճարողների 61,7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն:

«Եթե մենք վերցնենք, որ 10 միլիոն է հենց, բայց պարզ է, որ 10 միլիոն չէ, 10 միլիոնի հաշվարկով ստացվում է, որ օրը մոտավորապես 27 հազար դրամի առևտուր են անում մեր սիրելի հայրենակիցները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս դեպքում նրանք տնտեսագիտական առումով պետք է որ գոյություն չունենային, քանի որ տարվա ընթացքում վճարում են 500 հազար դրամ հարկ:

«61 տոկոսը բիզնեսի տնտեսագիտական հաշվարկով գոյություն չունի: Ո՞նց գոյություն ունի… որովհետև պետք է ինչ-որ ապրանք ձեռք բերի, վարձակալության վճար վճարի, ծախսեր անի: Ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար: Այսինքն՝ Կառավարությունը պետք է նստի, նայի, ասի՝ հա՛, այդպես էլ կա՞:

Մենք ի՞նչ ենք արել: Մենք հարկը ընդհակառակը նվազեցրել ենք: Վերջին ասուլիսում էլ, գրաֆիկը ցույց տալով, ասել եմ, որ եթե քաղաքացին մեր հաշվարկով իր ապրանքներն օրինական գրանցում է, հարկերը նվազում են: Օրենքով սահմանված հարկերը նվազում են, դառնում են 1 տոկոս»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ավելի վաղ հայտարարել էր՝ մի քանի ամիս պետք է այս համակարգով աշխատել, ապա նայել արդյունքներին, և եթե հաշվարկը սխալ է, կընդունեն սխալը, քանի որ նպատակը ոչ թե վնաս, այլ օգուտ տալն է:

Source link

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Prime Minister arrives in Georgia on a working visit

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է

Armenia, Omani Foreign Ministers discuss situation in Middle East

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում