Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փետրվարի 24-ի առավոտյան ժամանել են Կիև։

«Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։

Նրա խոսքով՝ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։

Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են եկել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին

Պենտագոնը, պետքարտուղարությունը և ՀԴԲ-ն իրենց աշխատակիցներին արգելել են Մասկին հաշվետվություն ներկայացնել

Պենտագոնը, պետքարտուղարությունը և ՀԴԲ-ն իրենց աշխատակիցներին արգելել են Մասկին հաշվետվություն ներկայացնել

ԱՄՆ-ի առանցքային դաշնային գործակալությունները, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն, պետքարտուղարությունը և Պենտագոնը, հրահանգել են իրենց աշխատակիցներին չպատասխանել Իլոն Մասկի էլեկտրոնային նամակներին, հայտնում է BBC-ն: ՀԴԲ-ի

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը Հաքան Ֆիդանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: «Առանձնակի ուշադրություն