Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված որևէ համաձայնագիր՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: «Թրամփն ու Պուտինը կարող են քննարկել ինչ ուզում են: Բայց ոչ մի որոշում Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի, և Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի»,- հավելել է նախագահը: Նրա խոսքով՝ Թրամփն իր հետ զրույցում «ոչ մի անգամ չի ասել, որ Եվրոպային բանակցային սեղանի շուրջ տեղ է պետք»:
Անդրադառնալով վերջին օրերին հնչող հայտարարություններին, որ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը դեռևս նպատակահարմար չէ՝ Զելենսկին նշել է՝ Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման հարցը չի պատրաստվում հանել բանակցային օրակարգից:
Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երբեք չի ցանկացել տեսնել Կիևը ՆԱՏՕ-ում: Նա նախազգուշացրել է՝ եթե Ուկրաինայի համար այլընտրանք չգտնեն, իր երկիրը ստիպված կլինի մեծացնել բանակը:
Մյունխենյան համաժողովի շրջանակում Զելենսկին նաև հայտարարել է, որ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ միայն երբ Վաշինգտոնի և Բրյուսելի հետ ընդհանուր պատկերացում և ծրագիր ունենա՝ ինչպես է դադարեցվելու պատերազմը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: