Պենտագոնը, պետքարտուղարությունը և ՀԴԲ-ն իրենց աշխատակիցներին արգելել են Մասկին հաշվետվություն ներկայացնել

Պենտագոնը, պետքարտուղարությունը և ՀԴԲ-ն իրենց աշխատակիցներին արգելել են Մասկին հաշվետվություն ներկայացնել


ԱՄՆ-ի առանցքային դաշնային գործակալությունները, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն, պետքարտուղարությունը և Պենտագոնը, հրահանգել են իրենց աշխատակիցներին չպատասխանել Իլոն Մասկի էլեկտրոնային նամակներին, հայտնում է BBC-ն:

ՀԴԲ-ի նոր տնօրեն Քեշ Փաթելը առանձին նամակ է ուղարկել իր աշխատակազմին՝ խնդրելով չպատասխանել Մասկի հարցումներին: «Աշխատանքի ցանկացած աուդիտ պետք է իրականացվի տնօրինության գրասենյակի միջոցով և ոչ այլ կերպ»,- ասել է նա:

Նման պատասխան է տվել պետքարտուղարության ղեկավարությունը՝ ասելով, որ միայն ինքն է իրավասու գնահատել գերատեսչության աշխատանքը։

Պենտագոնը, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը նույնպես հրահանգել են իրենց աշխատակիցներին չպատասխանել Մասկին։

Սակայն մի շարք գերատեսչություններ, այդ թվում Արդարադատության դեպարտամենը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնները, Սննդի և դեղերի գործակալությունը, Տրանսպորտի վարչությունը, Գաղտնի ծառայությունն ու Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների գործակալությունը, որոշել են կատարել Մասկի հրամանը:

Մի քանի գործակալություն էլ, ինչպիսիք են Ազգային անվտանգության գործակալությունը, ԱՄՆ հարկային վարչությունը և Օվկիանոսի ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, առայժմ ձեռնպահ է մնում որևէ գործողությունից՝ խնդրելով իրենց աշխատակիցներին սպասել հետագա ցուցումների:

ԱՄՆ-ի խոշորագույն արհմիությունը՝ Պետական ծառայողների ամերիկյան ֆեդերացիան, քննադատել Է Իլոն Մասկի գործողությունները՝ պետական աշխատողների նկատմամբ նրա ճնշումը անվանելով «դաժան ու անհարգալից», և սպառնացել է Մասկին դատի տալ:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները․ Արայիկ Հարությունյան

Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները․ Արայիկ Հարությունյան

«Արդեն երկար տարիներ է, ինչ Գյումրին չունի լիարժեք քաղաքային իշխանություն: Կոալիցիոն իշխանությունը, որը միտված էր կարգավորելու նախորդ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, ցավոք, չկատարեց իր առջև

Ուկրաինան պատրաստ է ռազմագերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Ուկրաինան պատրաստ է ռազմագերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Կանադայի և եվրոպական մի շարք պետությունների վարչապետներ Կիև են այցելել: