Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ


Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունն այս ոլորտում, սակայն կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով դաշտը կարգավորող որոշման նախագիծը:

Ըստ նախարարի՝ ոլորտում կան մի շարք ռիսկեր, որոնք կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության, կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով այն կիրառելու վտանգների հետ:

«Անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծելու ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս կերպ կսահմանվեն իրավունքներ ու պարտականություններ, շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներ, ինչպես նաև կապահովվի շուկայի թափանցիկ գործունեությունը:

Սա կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու մեր առաջին փորձն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս կարգավորումը չի լինելու կատարյալ, և մենք այսքան տարի այս կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ բա որ կարգավորումը չլինի կատարյալ, փորձել ենք մի քիչ էլ դառնա կատարյալ: Էլի չի դարձել կատարյալ ու չի դառնալու կատարյալ, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին:

«Այո՛, կլինեն քննադատություններ, որ այս նախագիծը, օրենքը կատարյալ չէ, բայց այս նախագծի գոյությունն ավելի կատարյալ է, քան դրա բացակայությունը: Հետևաբար սա շատ կարևոր քայլ է, որը պետք է համարձակորեն և վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները,- ասաց վարչապետը և ընդգծեց.- պետք է արձանագրել, որ ուշացել ենք, բայց լավ է ուշ, քան երբեք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքեց՝ պետք է գնալ այս քայլին, քանի որ սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն և՛ ֆիսկալ համակարգի համար, և՛ արժութային կարգավորման, և՛ վճարահաշվարկային համակարգի համար: Ապա կարծիք հայտնեց, որ մեկնարկը ճիշտ է, պետք է իրավիճակը մոնիթորինգի տակ պահել և ըստ խնդիրների՝ լրացումներով ու լավարկումներով ունենալ այնպիսի կարգավորում, որը որևէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաև չի վնասելու մեր գործող կարգավորումների և համակարգերի աշխատանքը:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Լուրջ հիմքեր կան, որ բռնի տեղահանվածները վերադառնան ԼՂ. Միջազգային քրեական իրավունքի մասնագետ

Լուրջ հիմքեր կան, որ բռնի տեղահանվածները վերադառնան ԼՂ. Միջազգային քրեական իրավունքի մասնագետ

Տիգրանակերտը վկայում է հայկական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում դեռ մ.թ.ա. առաջին դարից. երկօրյա համաժողովը կրում է՝ «Լեռնային Ղարաբաղ՝ փախստականներ, իրավունքներ ու հնարավորություններ» խորագիրը: Այսօրվա քննարկմանը հնագետները

ԱՄՆ նախագահի նոր հրամանագիրը վերաբերում է դաշնային գործակալությունների ծախսերի կրճատմանը

ԱՄՆ նախագահի նոր հրամանագիրը վերաբերում է դաշնային գործակալությունների ծախսերի կրճատմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որում ներառված են հրահանգներ դաշնային գերատեսչությունների ծախսերի կրճատման վերաբերյալ: Նա հրահանգել է դադարեցնել վճարումները դաշնային գործակալություններին անարդյունավետ

Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվել է

Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվել է

Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվել է՝ հայտնում են Վատիկանից: Այդ մասին են փաստում լաբորատոր հետազոտությունները։ Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապն իրեն գիշերը լավ է զգացել