Skip to content

Վատիկանում մայիսի 11-ին կմեկնարկի Հռոմի պապի ընտրությունը

Վատիկանում մայիսի 11-ին կմեկնարկի Հռոմի պապի ընտրությունը


88 տարեկանում կյանքից հեռացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Պոնիֆիկոսը մահացել է Վատիկանի Սանտա Մարթա կեցավայրում: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Պապի վերջին հրապարակային ելույթը երեկ էր, նա հավատացյալներին դիմել էր Զատկի պատգամով։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետն աղոթել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար:

Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում: Նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել 2013-ին՝ Բենեդիկտոս 16-րդ պապի հրաժարականից հետո: Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցություն են հայտնել պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ:

Ֆրանցիսկոսի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել: Նախատեսվում է, որ քահանայապետին կհուղարկավորեն ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, այլ Սանտա Մարիա Մաջիորեում՝ ըստ նրա վերջին կամքի:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան: Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ. ՏԿԵՆ-ն անդրադարձել է  Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների բողոքին

Առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ. ՏԿԵՆ-ն անդրադարձել է Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների բողոքին

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից, նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, վատիկանյան բժիշկ Անդրեա