ԱԳ նախարարի տեղակալը Վերոնիկ Պետիին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները

פגישה של סגן שר החוץ של ארמניה עם מנכ”ל משרד החוץ של בלגיה
Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարության բազմակողմ հարաբերությունների և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Վերոնիկ Պետիին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվել է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում` Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքներին: Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ տեսլականը COP17-ի անցկացման առնչությամբ և նշել, որ Հայաստանը ջանք չի խնայում Համաժողովին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելու համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել են Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքների մանրամասները:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47