Ադրբեջանում պահվող հայերին այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևի կենտրոնակայանից. Զառա Ամատունի

ביקור אצל ארמנים שנערך באזרבייג’ן מאורגן ישירות ממטה ז’נבה: זארה אמטוני

Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հարցին, ի՞նչ նորություն կարող է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին, որի առողջական վիճակը վատացել է Բաքվի բանտում, Զառա Ամատունին նշել է, որ չի կարող կոնկրետ անձանց մասին խոսել, կարող է միայն ասել, որ իրենց թիմի կազմում բժիշկ է եղել, որը կարող էր մասնագիտորեն գնահատել առողջական վիճակը:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշել է.

«Այս այցի շրջանակներում, ինչպես սովորաբար մեր ընթացակարգերին համաձայն, պատվիրակները գնահատել են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, ի դեպ, կազմում եղել է նաև բժիշկ, և ընդհանուր իրենց հանդեպ վերաբերմունքը:

Այդ այցը կազմակերպվել է այս անգամ անմիջապես մեր կազմակերպության Ժնևի կենտրոնակայանից՝ հաշվի առնելով, որ սեպտեմբեր ամսից կազմակերպությունը ներկայություն չունի Ադրբեջանում:

Մենք հույս ունենք, որ մեր երկխոսությունն այս ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ կշարունակվի, և կազմակերպությունը, բնականաբար, պատրաստակամ է իր առաքելությունը շարունակելու և այս ջանքերի ուղղությամբ հատկապես աշխատելու:

Հաշվի առնելով, որ կազմակերպությունը, պատրաստակամությունից բացի, նաև ունի փորձը և տարիներ շարունակ տեսակցել է այս անձանց և այս առումով միգուցե նաև առանձնացել իր առաքելությամբ. աշխատանքը շատ կարևոր է, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են, և իրենց վրա տարածվում է միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանությունը: Այս կապակցությամբ մենք համարում ենք, որ որևէ ձևաչափով այս մարդկանց մուտք ունենալը շատ կարևոր է ինքնին, և հնարավորությունը նույնիսկ այս ձևաչափով նրանց տեսակցելու նույնպես դրական է: Հուսով ենք, որ հետագայում ևս մենք կկարողանանք նման ձևով աշխատել»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47