Skip to content

Ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանել․ Միրիամ Լեքսման

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Քննարկման նախաձեռնողներից Սլովիակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներն անմարդկային պայմաններում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում, որոնք կարող են հանգեցնել նրանց ցմահ ազատազրկման:

«Սա է Ալիևի ռեժիմի իրական դեմքը, որը ճնշում է սեփական քաղաքացիներին և արհամարհում է միջազգային պարտավորությունները։ Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և ձախողել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ շեշտելով, որ ներկա աշխարհաքաղաքական միջավայրում ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները, հատկապես իր հարևանությամբ:

«Փոխարենը մենք հաճոյանում ենք կեղեքողին և Ալիևի գործողությունները պարգևատրում առևտրի ծավալների մեծացմամբ։ Դասեր չե՞նք քաղել։ Ժամանակն է դադարել երազել ռազմավարական գործընկերության մասին, առերեսվել իրականությանը և գործել մեր արժեքներին և սկզբունքներին համապատասխան: Մենք պետք է շտապ քայլեր ձեռնարկենք, հասցեագրենք բողոքները, անդրադառնանք մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտումներին և հավաստիանանք, որ պատանդներն անհապաղ և անվերապահորեն ազատ կարձակվեն»,- նշել է Լեքսմանը։

Եվրախորհրդարանի պատգամավորն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ։

«Մենք պետք է համոզվենք, որ Ադրբեջանի հետ հետագա ցանկացած համագործակցություն հիմնված լինի բոլոր պահվող անձանց ազատ արձակման և խաղաղության համաձայնագրի կնքելու Բաքվի պատրաստակամության վրա»,- եզրափակել է պատգամավորը։

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ממשל טראמפ-ואנס שואף לקדם שלום – בין אם בין הודו ופקיסטן, אזרבייג’ן וארמניה, או בין מדינות אחרות: לנדאו

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ պատիվ է ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

אזרבייג’ן הביעה תמיכה בפקיסטן

Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին

Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին և դատապարտել այդ երկրի դեմ Հնդկաստանի ռազմական գործողությունները։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք

מצפה לדיונים שיתקיימו במסגרת דיאלוג ירוואן הקרוב: מירזויאן

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2025 թ. մայիսի 26-27-ին Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։