ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ օրհներգի մասին առաջարկվող փոփոխությունների լրամշակված նախագիծը

ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ օրհներգի մասին առաջարկվող փոփոխությունների լրամշակված նախագիծը


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Վլադիմիր Վարդանյանը:

Նախագիծը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն լրամշակվել է:

Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության և հասարակության համար մշակութային, պատմական, գեղարվեստական, գեղագիտական կամ այլ արժեքավոր նշանակություն ունեցող որոշ խումբ գույքերի՝ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի նվազեցումը: Սիսակ Գաբրիելյանը կրկին հիշեցրել է, որ  նախաձեռնությունը որևէ մեկից սեփականության իրավունք խլելու և այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:

Այն հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը և Ալեն Սիմոնյանը:

Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը` օրհներգի ամբողջական և կարճ խմբագրմամբ օգտագործվելու համար:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը: Նշվել է, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:  

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Վաշինգտոնը մտադիր Է Մոսկվայի հետ քննարկել ռուսական սառեցված ակտիվները. Ռուբիո

Վաշինգտոնը մտադիր Է Մոսկվայի հետ քննարկել ռուսական սառեցված ակտիվները. Ռուբիո

Ուկրաինայում իրավիճակը կարգավորվելու դեպքում ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել սառեցված ռուսական ակտիվների, ինչպես նաև դրանից տուժած ամերիկյան ընկերությունների հարցը, Breitbart News-ի հետ հարցազրույցում ասել