Skip to content

Ալեն Սիմոնյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր


Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն զարգացման նոր մակարդակի:

Իտալացի պատգամավորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին երկու երկրների խորհրդարանների աշխատանքները սերտացնելու հարցում ներդրած ջանքերի համար և ընդգծել, որ շարունակելու են աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ահա թե ինչու է աղմկում ընդդիմությունը. թեմայից դուրս փոխադարձ մեղադրանքներ՝ ՀՌՀ զեկույցի քննարկմանը

Ահա թե ինչու է աղմկում ընդդիմությունը. թեմայից դուրս փոխադարձ մեղադրանքներ՝ ՀՌՀ զեկույցի քննարկմանը

Խորհրդարանում փոխադարձ մեղադրանքների պակաս չի զգացվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության տարեկան հաղորդման քննարկմանը: Ելույթները գրեթե կապ չեն ունեցել հանձնաժողովի նախագահի զեկույցի հետ:

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում` հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդիրների և պատժամիջոցների