Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԶԾ առաքելության 30 նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Alen Simonyan takes part in solemn event dedicated to 30th anniversary of UNDP Mission in Armenia

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԶԾ առաքելության 30 և ՄԱԶԾ-ԱԺ համագործակցության 5-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության 30 և ՄԱԶԾ-ԱԺ համագործակցության 5-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ հանդես գալով ողջույնի խոսքով:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին՝ նշելով, որ այն մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ առաջընթացին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ Ազգային ժողովի գործընկերությունը կլինի շարունակական՝ նպաստելով ԱԺ գործունեության արդյունավետության բարձրացմանը և ավելի հաշվետու ու թափանցիկ օրենսդիր մարմին ունենալու մշակույթի ձևավորմանը:

Ի նշանավորումն գործընկերության՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության 30 և Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցության 5-ամյակների առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին շնորհվել է հուշամեդալ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47