Skip to content

Ալիևը կոչ է արել վերանայել գազային նախագծերը ֆինանսավորելուց հրաժարվելու քաղաքականությունը

אלייב קורא לשקול מחדש את המדיניות של סירוב למימון פרויקטים של גז

Այսօր Ադրբեջանը բնական գազ է մատակարարում 12 երկրի։ Դրանցից 10-ը եվրոպական երկրներ են, ի թիվս որոնց՝ 8-ը՝ Եվրամիության անդամներ։ Այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարական նիստերի ժամանակ։

«Եվրոպա գազի մեր մատակարարումների աշխարհագրությունը անկասկած կընդլայնվի, քանի որ մենք արդեն աշխատում ենք եվրոպական մի շարք երկրներում գազաբաշխիչ ցանց ստեղծելու ուղղությամբ։ Որոշ երկրներում այն ​​կա, մյուսներում պետք է ընդլայնվի: Ադրբեջանը ծրագրում է դա անել»,- նշել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Հարավային գազային միջանցքը ներկայումս աշխատում է ամբողջ հզորությամբ։ Հարավկովկասյան խողովակաշարը, TANAP-ը և TAP-ը այդ միջանցքի երեք անբաժանելի մասն են և դրանք ընդլայնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

Ալիևի համոզմամբ՝ «միջազգային ֆինանսական ինստիտուտները, այն ինստիտուտները, որոնք որոշում են կայացրել կասեցնել օգտակար հանածոների հետ ուղղակիորեն կապված նախագծերի ֆինանսավորումը, գուցե պետք է դադարեցնեն այդ քաղաքականությունը»։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով և առավելագույնը 6 ամսում. Գալյան

Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով և առավելագույնը 6 ամսում. Գալյան

Առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով, այսինքն՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունըհայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք:41 ԱԹՍ է ոչնչացվել Բելգորոդի շրջանի երկնքում, 6-ը՝ Բրյանսկի,