ԱՄՆ դաշնային դատավորը չի չեղարկել AP-ի լրագրողների՝ Օվալաձև գրասենյակ այցելելու արգելքը

ԱՄՆ դաշնային դատավորը չի չեղարկել AP-ի լրագրողների՝ Օվալաձև գրասենյակ այցելելու արգելքը


ԱՄՆ դաշնային դատավորը մերժել է Associated Press-ի (AP) միջնորդությունը՝ անհապաղ վերականգնել հասանելիությունը նախագահի մամուլի ասուլիսներին՝ միաժամանակ որոշում չկայացնելով աշխարհի գլխավոր լրատվական գործակալություններից մեկի և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև վեճի վերաբերյալ: Այս գործով դատը շարունակվում է, և հաջորդ նիստը նշանակված է մարտի 20-ին:

Ավելի վաղ AP-ին արգելել էին մասնակցել մամուլի ասուլիսներին, մասնավորապես՝ այցելել Օվալաձև աշխատասենյակ, Մար-ա-Լագոյի նստավայր և լինել նախագահական  ինքնաթիռում, քանի որ գործակալությունը հրաժարվել էր իր հոդվածներում և ռեպորտաժներում Մեքսիկական ծոցն անվանել «Ամերիկյան ծոց»՝ Թրամփի ստորագրած հրամանագրի համաձայն:

Անցյալ երեքշաբթի Թրամփը լրագրողներին ասել էր, որ AP-ի գործընկերներին մերժվելու է մուտք գործել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք «չեն հաշտվել «Ամերիկյան ծոց» անվանման հետ»: Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահի մամուլի միջոցառումներին մասնակցելը «արտոնություն է, այլ ոչ թե օրինական իրավունք»:

Լրատվական գործակալությունում դատապարտել են մամուլի ազատության վրա «հարձակումը»՝ նշելով, որ լրագրողներին չի կարելի «բռնաճնշումների» ենթարկել այն բանի համար, որ իրենք են ընտրում, թե որ աշխարհագրական տերմիններն օգտագործեն: «Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին կամ կառավարության որևէ պաշտոնյայի ստիպել լրագրողներին կամ ցանկացած մեկին օգտագործել կառավարության պաշտոնական բառապաշարը՝ նորություններ հաղորդելու համար»,- դատական նիստի ժամանակ ասել է AP-ի փաստաբանը:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հարցը. Լավրով

Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հարցը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է համաձայնեցվի

ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ օրհներգի մասին առաջարկվող փոփոխությունների լրամշակված նախագիծը

ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ օրհներգի մասին առաջարկվող փոփոխությունների լրամշակված նախագիծը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մոցֆելդ Կրավիկի