ԱՄՆ-ը բանաձևի նախագիծ կներկայացնի ՄԱԿ՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին

ԱՄՆ-ը բանաձևի նախագիծ կներկայացնի ՄԱԿ՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին


ԱՄՆ-ը ՄԱԿ բանաձևի նախագիծ կներկայացնի՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին: Reuters-ը ծանոթացել է նախագծի տեքստին և հայտնում է, որ այն տարբերվում է Ուկրաինայի և եվրոպական կողմի պատրաստած փաստաթղթից, որը քվեարկության է դրվելու փետրվարի 24-ին:

Ըստ գործակալության՝ ամերիկյան կողմը ցավակցություն է հայտնում հակամարտության ընթացքում մարդկային կորուստների համար, նշում, որ «ՄԱԿ-ի հիմնական նպատակը խաղաղության և անվտանգության պահպանումն է», ինչպես նաև «հակամարտությունների խաղաղ կարգավորումը»։

Բանաձևը «կոչ է անում հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը, հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տևական խաղաղության»։

Reuters-ի տվյալով՝ Ռուսաստանն առաջարկել է փոփոխություն կատարել այս պարբերության մեջ և ընդգծել հակամարտության հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը «լավ քայլ» է որակել ամերիկյան բանաձի նախագիծը։ Վասիլի Նեբենզյան հավելել է՝ եթե իրենց առաջարկած ուղղումն ընդունվի, Մոսկվան կողմ կքվեարկի փաստաթղթին։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Զելենսկին Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել է Եվրոպայում միասնության ամրապնդման հարցը

Զելենսկին Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել է Եվրոպայում միասնության ամրապնդման հարցը

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ, քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի արդար ավարտի և Եվրոպայում միասնության ամրապնդման հեռանկարը: «Նիդերլանդները կիսում է մեր

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է գործընկերների և հարևանների հետ հարաբերությունները

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է գործընկերների և հարևանների հետ հարաբերությունները

Ռուսաստանի նախագահը տեսակապով Անվտանգության խորհրդի հանդիպում է անցկացրել: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրակարգում է հետխորհրդային տարածքում Մոսկվային ամենամոտ գործընկերների և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է. Զելենսկի

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է. Զելենսկի

Ուկրաինայի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։ «Այսօր Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերն աշխատում են մեր կառավարությունների