ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

United States Secretary of State, Mr. Marco Rubio, Visited Church of Holy Sepulchre

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին հաղորդում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը:

«Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար:

Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան և Սուրբ Յարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան»,- ասված է պատրիարքության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Մարկո Ռուբիոն, Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

I think it is not dangerous for TRIPP, Simonyan on developments in Middle East and Iran

Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները վտանգավոր չե՞ն TRIPP նախագծի համար։ Սիմոնյանը կարծիք հայտնեց՝