Անթալիայում կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը: Արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը: Պանելային քննարկումը անցկացվել է «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, որին մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Բայրամովի դիտարկումներին, նշել է՝ եթե կա խաղաղություն կառուցելու քաղաքական կամք, բոլոր խնդիրները լուծելի են:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։