Skip to content

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին


Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին, ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։

Օրակարգային այլ հարցերի շարքում անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է խնդիրը հասցեագրելու ուղղությամբ ՀՀ կողմից արտահայտված պատրաստակամությունն ու քայլերը՝ հաշվի առնելով անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների համար հարցի զգայունությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար բնույթի հարցերի լուծումը կարող է լինել կարևոր գործոն ամբողջական կարգավորման և կայուն խաղաղության հաստատման գործում։

Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների համատեքստում՝ ընդգծելով դրա կնքման հարցում երկու կողմերի կողմից քաղաքական կամքի ցուցաբերման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ահա թե ինչու է աղմկում ընդդիմությունը. թեմայից դուրս փոխադարձ մեղադրանքներ՝ ՀՌՀ զեկույցի քննարկմանը

Ահա թե ինչու է աղմկում ընդդիմությունը. թեմայից դուրս փոխադարձ մեղադրանքներ՝ ՀՌՀ զեկույցի քննարկմանը

Խորհրդարանում փոխադարձ մեղադրանքների պակաս չի զգացվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության տարեկան հաղորդման քննարկմանը: Ելույթները գրեթե կապ չեն ունեցել հանձնաժողովի նախագահի զեկույցի հետ:

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում` հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդիրների և պատժամիջոցների