Արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Foreign Intelligence Service sees risk of foreign interference in upcoming elections in Armenia

Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թ. մարտի 10-ին «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարությամբ տեղեկություն տարածեց, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարեց, որ Արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ նախաձեռնեց:

Այս հարցը դարձավ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ամենակարևոր թեմաներից մեկը, և քաղաքական տարբեր ուժեր տարբեր կերպ մեկնաբանեցին տեղեկությունը:

«Արմենպրես»-ը դիմել է Արտաքին հետախուզության ծառայությանը՝ ուղղելով մի քանի հարց՝ նոր մանրամասներ ճշտելու նպատակով:

— Մարտի 10-ի Ձեր հայտարարությունը չէր պարունակում մանրամասներ, սակայն հանրության շրջանում բուռն քննարկումներ առաջացրեց տարբեր ասպեկտներով: Կարծիքներն ու գնահատականները բազմազան էին, բայց գերիշխում էր մոտեցումը, որ ԱՀԾ հայտարարությունը պետք է լինի հստակ, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, և որ նման հայտարարություններով տագնապ չպետք է առաջացնել։

— Հետախուզության ծառայությունների հրապարակումներին բնորոշ մանրամասների բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է սեփական գործունեության, աղբյուրների, մեթոդների պաշտպանության առաջնահերթությամբ։ Սա չի նշանակում, սակայն, որ ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին չեն փոխանցվել և փոխանցվում հստակ օպերատիվ տեղեկություններ։ Նշվածի մասին են վկայում նաև թե ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և թե ՀՀ քննչական կոմիտեի կողմից արված  հայտարարությունները։

Ինչ վերաբերում է տագնապի մասին պնդումներին, ապա Ծառայության նպատակը մեր հայրենակիցներին իրազեկելն է նման առերևույթ անօրինական գործընթացների վերաբերյալ։ Ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգների նյութականացումը կանխարգելելու և հակազդելու գործողություններ, և այս հայտարարությունը պետք է ընկալել որպես նման գործողություններից մեկը։ Հետևաբար, տագնապ կարող են ունենալ նման առերևույթ ապօրինի գործողություններ իրականացնող շրջանակները։

— Քանի որ հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում որոշ քաղաքական ուժերի աջակցելու համար, խնդրում ենք նաև պարզաբանել, թե մասնավորապես որ ուժերի մասին է խոսքը, քանի որ ընդդիմությունը հայտարարությունը մեկնաբանում է, իբր, «հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար» կամ «փորձում են ապահովել առավելություն իշխող ուժի համար»:

— Ծառայության մանդատը սահմանված է օրենքով, որը ներառում է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը և այդ նպատակով տեղեկությունների հավաքումն ու մշակումը։ Հետևաբար, ծառայության մանդատը պայմանավորված կամ կաշկանդված չէ քաղաքական ուժերի դասավորությամբ կամ այդ ուժերի ցանկություններով՝ ոչ իշխող, ոչ էլ՝ ընդդիմադիր։ Ըստ տեղեկությունների՝ ճնշումները միտված են աջակցություն ապահովելու ընդդիմադիր որոշ ուժերի օգտին։

— Ձեր հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, որում նշվում էր, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են իրականացնում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, խոշոր գործարարներ, քրեական հեղինակություններ՝ հանդես գալով այդ երկրի հատուկ ծառայությունների անունից։ ԱՀԾ-ն ունի՞ տվյալներ՝ այդ երկրի հատուկ ծառայությունները որևէ ներգրավվածություն ունե՞ն այս գործընթացում։ Կարո՞ղ ենք  ասել, որ այս դեպքում գործ ունենք նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններում արտաքին միջամտության վտանգի հետ։  

— Ստացվող տեղեկությունները վկայում են, որ այդ գործողությունները պարունակում են մեր երկրում կայանալիք ժողովրդավարական ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ։

— Խնդրում եմ նաև ներկայացնել, թե հայտարարությունից հետո ի՞նչ աշխատանքներ է տարել Արտաքին հետախուզության ծառայությունը, ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

— Ծառայությունը շարունակում է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել իր առջև օրենքով դրված խնդիրների լուծման ուղղությամբ, և, բնականաբար, համագործակցում է ՀՀ բոլոր պետական մարմինների հետ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Papikyan and EU Commissioner for Military Industry discussed cooperation opportunities

Պապիկյանը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական արդյունաբերության և տիեզերքի հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում

Delegation led by Alen Simonyan to leave for Turkey

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահը:

הדגישו העמקת שיתוף הפעולה: סגן שר החוץ נפגש עם סגן תת-המזכ”ל של האו”ם

Կարևորվել է համագործակցության խորացումը.

Կարևորվել է համագործակցության խորացումը. ԱԳ փոխնախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ Մարտի 12-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել