Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում։ Նրա խոսքով՝ այժմ կարևոր է, որ փրկարարները հասնեն յուրաքանչյուր գյուղ:

«Լինում են դեպքեր, երբ մեկ օրում հնարավոր չի լինում մաքրել ճանապարհը, և այս դեպքում փրկարարներն ու պաշտպանության ուժերի ներկայացուցիչները ստիպված են այլընտրանքային միջոցներով մտնել գյուղեր՝ բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Տարհանումը որպես միջամտություն քիչ արդիական է… Մենք պետք է առանց բացառության մտնենք յուրաքանչյուր գյուղ և  տեղում օգնություն ցույց տանք: Սա է հիմնական ծրագիրը, որը մշակել ենք»,- ասել է Կոբախիձեն։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ իշխանության ընդդիմախոսները «խուճապ են սերմանում»  և «զբաղվում են շահարկումներով»։

Նախօրեին Կոբախիձեն քննադատել էր աղետի գոտի մեկնած կամավորներին՝ կառավարությունից անկախ օգնություն ցուցաբերելու համար։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Լուծումները, որ առաջարկել ենք Ադրբեջանին, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով․ Նիկոլ Փաշինյան

Լուծումները, որ առաջարկել ենք Ադրբեջանին, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն երբեք ոչ մի անգամ ոչ մի տեղ ոչ մի փաստաթղթով՝ ոչ գրավոր, ոչ բանավոր, չի պարտավորվել, համաձայնել, ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում ՀՀ ինքնիշխանությունը,

Սեփական որդիներին փողի դիմաց բանակից թռցրածներն ու դրանց գրպանից ռոճիկ ստացողները որոշել են, որ պիտի բարոյականության դասեր տան․ Սարիկ Մինասյան

Սեփական որդիներին փողի դիմաց բանակից թռցրածներն ու դրանց գրպանից ռոճիկ ստացողները որոշել են, որ պիտի բարոյականության դասեր տան․ Սարիկ Մինասյան

Սեփական որդիներին փողի դիմաց բանակից թռցրածներն ու դրանց գրպանից ռոճիկ ստացողները որոշել են, որ պիտի բարոյականության դասեր տան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու