Skip to content

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի և Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին և Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության և կարևոր հարցերի վերաբերյալ նրա սկզբունքային դիրքորոշման համար:

Պետեր Դը Ռուվերը վերահաստատել է Բելգիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին քաղաքական կարևոր հարցերում: Նա նշել է, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակալի քայլ էր, և որ Բելգիան հնարավորության դեպքում պատրաստ է աջակցել Հայաստանին: Անդրադառնալով վիզային ռեժիմի ազատականացման թեմային՝ Պետեր Դը Ռուվերն ընդգծել է, որ պատրաստակամ են աջակցելու գործընթացին. գործընթացն ու ժամկետներն ավելի շատ տեխնիկական հարցեր են, քան քաղաքական:

Հակոբ Արշակյանը գործընկերներին մանրամասներ է ներկայացրել մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը խորհրդարան էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ:

Կարևորելով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը և ՀՀ-ԵՄ համագործակցությունը Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում՝ ԱԺ փոխխոսնակն ակնկալիք է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ ցանկանալով տեղեկանալ դրա հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված համաձայնագրին, դրա ստորագրման համար ադրբեջանական կողմից առաջադրվող նորանոր նախապայմաններին և արհեստական խոչընդոտներին, ինչպես նաև խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ממשל טראמפ-ואנס שואף לקדם שלום – בין אם בין הודו ופקיסטן, אזרבייג’ן וארמניה, או בין מדינות אחרות: לנדאו

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ պատիվ է ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

אזרבייג’ן הביעה תמיכה בפקיסטן

Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին

Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին և դատապարտել այդ երկրի դեմ Հնդկաստանի ռազմական գործողությունները։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք

מצפה לדיונים שיתקיימו במסגרת דיאלוג ירוואן הקרוב: מירזויאן

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2025 թ. մայիսի 26-27-ին Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։