Գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին․ Նիկոլ Փաշինյան

Գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին․ Նիկոլ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է գնահատում ՔՊ շանսերը Գյումրիում կայանալիք ընտրություններին։

«Կարծում եմ, որ գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին»,- նշեց նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչև 18։00-ն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից  մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գործադիրը հաստատեց Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի ԱԺ-ում

Գործադիրը հաստատեց Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի ԱԺ-ում

Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց: Ըստ այդմ՝ այսօր Կառավարությունում ներկայացվում է նախագիծ, որը հավանության

«Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառում՝ Ազնավուրի անվան հրապարակում

«Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառում՝ Ազնավուրի անվան հրապարակում

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն

Վազաշենի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերին ու նշանակությանը

Վազաշենի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերին ու նշանակությանը

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, այցելել են Վազաշենի միջնակարգ դպրոց՝ հանդիպելու աշակերտների և ուսուցիչների հետ։ Այս