Գործադիրը հաստատեց Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի ԱԺ-ում

Գործադիրը հաստատեց Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի ԱԺ-ում


Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց: Ըստ այդմ՝ այսօր Կառավարությունում ներկայացվում է նախագիծ, որը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը:

Ըստ փոխվարչապետի՝ զեկույցը ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:

«Զեկույցում ներառված են նաև 2024 թվականի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավար մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ավանդաբար, տարեկան զեկույցը քննարկվում է ԱԺ-ում, ապա մի քանի անդրադարձ արեց Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումներից: Ըստ այդմ՝ 2024 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքների մասին վիճակագրության համաձայն՝ 5,9 տոկոս ՀՆԱ-ի իրական աճ է ապահովվել:

Վարչապետը հիշեցրեց՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններին սահմանված նպատակադրումը միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է եղել:

«2021 թվականին ապահովվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը, ապահովված է»,- ասաց նա:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին:

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ

Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունն այս ոլորտում, սակայն կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են