Skip to content

Դեմ ենք ցանկացած ռազմական քայլի՝ տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար. Աբբաս Արաղչի

אנו מתנגדים לכל פעולה צבאית לפיתרון סכסוכים אזוריים, עבאס אראגצ’י

Մենք կարծում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, և դեմ ենք ցակացած ռազմական քայլի՝ տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Հաղորդակցությունների ուղիների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները: Եթե տարածաշրջանի երկրները ուզենան օգտագործել հաղորդակցության ուղիները և տրանզիտային ուղիները, Իրանը միանգամայն կողմ է, բայց ինչպես նշեցի՝ երկրների ազգային ինքնիշխանության և միջազգային սահմանների հարգման շրջանակներում: Բացի դրանից՝ որևէ ուղի չի համարվում ընդունելի»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը

Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը

Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի արթիվ: «Շնորհավորում ենք հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։ Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս

Վարդան Ղուկասյանը երդվեց. ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքը չեն մասնակցել

Վարդան Ղուկասյանը երդվեց. ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքը չեն մասնակցել

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը: Արարողությունը բոյկոտել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, չի մասնակցել նաև Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքը: Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։